ՆԵՐԿԱԼՎԱԾՆԵՐԻ ՀԵՏ ՎԱՐՎԵԼԱԿԵՐՊԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ԿԱՆՈՆՆԵՐԸԳլուխ 9 · ՔՐԵԱԿԱՆ ԵՎ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԻԺՆԵՐԸ
Հոդված 121
Հոդված 121
Փախուստը կամ փախուստի դիմելու փորձը, անգամ կրկնվելիս, չպետք է դիտվեն որպես մեղքը ծանրացնող հանգամանք այն դեպքում, երբ ներկալվածը դատի է ենթարկվում փախուստի ժամանակ կատարած իրավախախտումների համար:
Կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերը կհետևեն, որպեսզի համապատասխան իշխանությունները ներողամտություն ցուցաբերեն այն հարցը որոշելիս, թե կատարած իրավախախտման համար ներկալվածը արդյոք ենթակա է պատժի կարգապահական կամ դատական կարգով, առանձնապես փախուստի կամ փախուստի դիմելու փորձի հետ կապված արարքների վերաբերմամբ: