Հոդված 38
Հոդված 38
Բացառությամբ սույն Կոնվենցիայով և, մասնավորապես, 27 և 41 հոդվածներով նախատեսված հատուկ միջոցների, հովանավորվող անձանց վիճակը սկզբունքորեն կշարունակվի կարգավորվել խաղաղ ժամանակ օտարերկրացիների հետ վարվելակերպին վերաբերող կանոններով: Ամեն դեպքում նրանց կտրամադրվեն հետևյալ իրավունքները.
1/ Նրանք կարող են ստանալ անհատական կամ կոլեկտիվ ուղարկվող օգնությունը:
2/ Նրանք կստանան բուժօգնություն և բուժում այնչափ, որչափ որ շահագրգիռ պետության քաղաքացիները, եթե դա պահանջում է նրանց առողջության վիճակը:
3/ Նրանց կթույլատրվի իրականացնել իրենց կրոնական պարտականությունները և իրենց դավանանքի պաշտանմունքի սպասավորներից ստանալ հոգևոր օգնություն:
4/ Եթե նրանք ապրում են այնպիսի շրջանում, որը հատկապես ենթարկվում է պատերազմի վտանգներին, նրանց կթույլատրվի մեկնել այդ շրջանից այնչափ, որչափ որ շահագրգիռ պետության քաղաքացիներին:
5/ Մինչև 15 տարեկան երեխաները, հղի կանայք և մինչև 7 տարեկան հասակի երեխաներով մայրերը կօգտվեն առավելություններից այնչափ, որչափ որ շահագրգիռ պետության քաղաքացիները: