Հոդված 87
Հոդված 87
Ներկալման բոլոր վայրերում, բացառությամբ նրանցից, որտեղ գոյություն ունեն ուրիշ համապատասխան հնարավորություններ, կկազմակերպվեն կրպակներ այն բանի համար, որպեսզի հնարավորություն տրվի ներկալվածներին կատարել պարենի և ամենօրյա գործածության առարկաների գնումներ, ներառյալ օճառը և ծխախոտը, որոնք կարող են բարելավել նրանց կենցաղն ու հարմարավետությունը, այնպիսի գներով, որոնք ոչ մի դեպքում չպետք է գերազանցեն տեղական շուկայական գները:
Կրպակների կողմից ստացվող շահույթը պետք է մուտքագրվի նպաստամատույցի ֆոնդ, որը պետք է ստեղծվի ներկալման ամեն մի վայրում, և որը պետք է օգտագործվի ի շահ ներկալման տվյալ վայրում գտնվող ներկալվածների: Ներկալվածների կոմիտեն, որ նախատեսված է 102 հոդվածում, կունենա կրպակներում գործերի վարումը և ֆոնդի օգտագործումը հսկելու իրավունք:
Ներկալման որևէ վայրի վերացման ժամանակ նպաստամատույցի ֆոնդի միջոցների մնացորդը կփոխանցվի միևնույն ազգության ներկալվածների համար ներկալման ուրիշ վայրի նպաստամատույցի ֆոնդը կամ, եթե նման վայրեր գոյություն չունեն, ապա կփոխանցվի նպաստամատույցի կենտրոնական ֆոնդ, որը գոյություն կունենա ի բարօրություն բոլոր այն ներկալվածների, որոնք գտնվում են ներկալող տերության իշխանության տակ:
Համընդհանուր ազատագրման դեպքում այդ շահույթը մնում է այն տերության մոտ, որի իշխանության տակ են գտնվում ներկալվածները, եթե շահագրգիռ տերությունների միջև չկա այլ համաձայնագիր: