ՕԿՈՒՊԱՑՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐ
Հոդված 47
Հոդված 47
Հովանավորվող անձինք, որոնք գտնվում են օկուպացված տարածքում, ոչ մի դեպքում և ոչ մի ձևով չեն կարող զրկվել սույն Կոնվենցիայի առավելություններից ոչ տվյալ տարածքում գործող կարգի մեջ կամ օկուպացման հետևանքով այդ տարածքի կառավարման մեջ տեղի ունեցած որևէ փոփոխության պատճառով, ոչ օկուպացված տարածքի և օկուպացրած տերության իշխանությունների միջև կնքված համաձայնագրի պատճառով, ոչ օկուպացրած տերության կողմից օկուպացված տարածքի կամ նրա մի մասի բռնանվաճման պատճառով: