Անցնել բովանդակությանը
ՆԵՐԿԱԼՎԱԾՆԵՐԻ ՀԵՏ ՎԱՐՎԵԼԱԿԵՐՊԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ԿԱՆՈՆՆԵՐԸԳլուխ 7 · ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 101

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 101

Ներկալվածներն իրավունք ունեն իշխանություններին, որոնց տնօրինության տակ են գտնվում նրանք, տալ միջնորդություն իրենց համար սահմանված ռեժիմի առթիվ:

Նրանք նաև իրավունք ունեն, առանց սահմանափակումների, ներկալվածների կոմիտեի միջոցով կամ անմիջականորեն, եթե նրանք դա հարկավոր կգտնեն, դիմելու հովանավոր տերության ներկայացուցիչներին, որպեսզի հայտնեն նրանց, թե ներկալման ինչպիսի պայմանների վերաբերմամբ նրանք գանգատներ ունեն:

Այդ միջնորդությունները և գանգատները պետք է հանձնվեն արագ կարգով և առանց փոփոխությունների: Անգամ եթե դրանք ճանաչվեն անհիմն, դրանք չեն կարող իրենց հետ որևէ պատիժ հարուցել:

Ներկալվածների կոմիտեները կարող են հովանավոր տերության ներկայացուցիչներին պարբերաբար զեկույցներ ուղարկել ներկալման վայրերում իրավիճակի և ներկալվածների կարիքների մասին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։