Հոդված 119
Հոդված 119
Ներկալվածների նկատմամբ կարող են կիրառվել կարգապահական հետևյալ պատիժները.
1/ 95 հոդվածում նախատեսված` աշխատավարձի 50 %-ը չգերազանցող տուգանքը, ոչ ավելի, քան 3 օրվա ժամանակաշրջանի համար,
2/ սույն Կոնվենցիայով նախատեսածից ավելի տրամադրված առավելություններից զրկելը,
3/ արտահերթ վերակարգերը, որոնք չեն գերազանցում օրը երկու ժամից և կապված են ճամբարի պահպանության աշխատանքի հետ,
4/ կալանումը:
Կարգապահական պատիժները ոչ մի դեպքում չպետք է լինեն անմարդկային, խիստ կամ վտանգավոր` ներկալվածների առողջության համար: Պատիժներ նշանակելիս պետք է հաշվի առնել տարիքը, սեռը և առողջական վիճակը:
Միևնույն պատժի առավելագույն ժամկետը չպետք է գերազանցի երեսուն օրացուցային օրը, անգամ այն դեպքերում, երբ ներկալվածը նրա մասին որոշում կայացնելու պահին պետք է կարգապահական տույժի ենթարկվի մի քանի արարքների համար, անկախ այն բանից, այդ արարքները կապված են միմյանց հետ, թե ոչ: