ԿՈՆՖԼԻԿՏԻ ՄԵՋ ԳՏՆՎՈՂ ԿՈՂՄԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԵՎ ՕԿՈՒՊԱՑՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԴՐՈՒՅԹՆԵՐԸ
Հոդված 32
Հոդված 32
Բարձր Պայմանավորվող Կողմերը հատուկ համաձայնում են, որ իրենց արգելվում է կիրառել որևէ միջոց, որը կարող է ֆիզիկական տառապանքի ենթարկել իրենց իշխանության տակ գտնվող հովանավորվող անձանց կամ հանգեցնել նրանց ոչնչացմանը: Այդ արգելքը տարածվում է ոչ միայն սպանության, տանջահարության, մարմնական պատիժների, խեղումների և բժշկական ու գիտական փորձեր կատարելու վրա, որոնք հովանավորվող անձի բուժման անհրաժեշտությունից չեն բխում, այլև հավասարապես և քաղաքացիական կամ զինվորական իշխանությունների ներկայացուցիչների կողմից որևէ այլ բիրտ բռնության վրա: