Հոդված 35
Հոդված 35
Ցանկացած հովանավորվող անձ, որը կցանկանար թողնել տարածքը կոնֆլիկտի սկզբում կամ դրա ժամանակ իրավունք կունենան այդ անելու այն դեպքում, եթե նրա մեկնումը չի հակասում երկրի պետական շահերին: Մեկնելու մասին այդ անձանց միջնորդությունների քննարկումը կատարվում է սովորաբար սահմանված կարգին համապատասխան, և որոշումը պետք է ընդունվի որքան հնարավոր է արագ: այն անձինք, որոնք մեկնելու թույլտվություն են ստացել, կարող են իրենց ապահովել ճանապարհի համար անհրաժեշտ դրամով և հետները վերցնել իրենց իրերի և անձնական օգտագործման առարկաների բավարար քանակ:
Եթե որևէ անձի մերժեն տարածքը թողնելու թույլտվությունը, նա կունենա այդ մերժումը կարճ ժամկետում վերանայելու իրավունք դատարանի կամ համապատասխան վարչական այնպիսի մարմնի կողմից, որն այդ նպատակով նշանակում է այն տերությունը, որի իշխանության տակ են գտնվում հովանավորվող անձինք:
Եթե գոյություն ունի այդպիսի միջնորդություն, ապա հովանավորող տերության ներկայացուցիչները կարող են, այն դեպքում, եթե դա թույլ են տալիս անվտանգության նկատառումները, կամ, եթե դրա դեմ չեն առարկում շահագրգիռ անձինք, ստանալ տարածքը թողնելու մասին ցանկացած միջնորդության վերաբերմամբ մերժման պատճառների հաղորդումը և, որքան հնարավոր է արագ, բոլոր այն անձանց ազգանունների հաղորդումը, որոնց մեկնման թույլտվությունը մերժված է: