Հոդված 118
Հոդված 118
Պատիժ նշանակելիս դատարանները և իշխանությունները ամենալայն չափով ուշադրության կառնեն այն փաստը, որ մեղադրյալը չի հանդիսանում ներկալած տերության քաղաքացի: Դրանք ազատ կլինեն մեղմացնելու ներկալվածի համար նախատեսվող պատիժը իրավախախտման նրան ներկայացվող մեղքի համար և պարտավոր չեն լինի պահպանելու այդ պատժի նվազագույնը:
Արգելված են ցերեկային լույսից զուրկ տեղերում բանտարկելը և առհասարակ ամեն կարգի խստությունները:
Ներկալվածների կողմից կարգապահական կամ դատական կարգով դրված պատիժները կրելուց հետո, նրանց հետ պետք է վարվեն այնպես, ինչպես որ մյուս ներկալվածների հետ:
Ներկալվածի նախնական կալանքի ժամկետը բոլոր դեպքերում հաշվարկվում է ազատազրկման այն ժամկետի մեջ, որ նրա համար դատական կամ կարգապահական կարգով սահմանվում է որպես պատժաչափ:
Ներկալվածների դեմ հարուցված բոլոր դատական գործերի, ինչպես նաև դրանց արդյունքների մասին ծանուցվում են ներկալվածների կոմիտեները, որոնք հանդիսանում են նրանց լիազորները: