ՆԵՐԿԱԼՎԱԾՆԵՐԻ ՀԵՏ ՎԱՐՎԵԼԱԿԵՐՊԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ԿԱՆՈՆՆԵՐԸԳլուխ 4 · ՀԻԳԻԵՆԱՆ ԵՎ ԲՈՒԺՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 92
Հոդված 92
Ներկալվածների բուժազննումները կկատարվեն ամիսը մեկ անգամից ոչ պակաս: Դրանք, մասնավորապես, պետք է նպատակ ունենան առողջական ընդհանուր վիճակի, սննդի և մաքրության ստուգումը, ինչպես նաև վարակիչ հիվանդությունների, առանձնապես թոքախտի, վեներական հիվանդությունների և մալարիայի հայտնաբերումը: Այդ զննումների մեջ կմտնեն, մասնավորապես, յուրաքանչյուր ներկալվածի քաշի ստուգումը և, տարին ոչ պակաս քան մեկ անգամ` ռենտգենյան լուսադիտումը: