Հոդված 40
Հոդված 40
Հովանավորվող անձանց կարելի է հարկադրել աշխատելու միայն այնչափ, որչափ որ կոնֆլիկտի մեջ գտնվող այն կողմի քաղաքացիներին, որի տարածքում նրանք գտնվում են:
Եթե հովանավորվող անձինք հանդիսանում են հակառակորդի քաղաքացիներ, նրանց կարող են հարկադրել կատարելու այնպիսի աշխատանք, որն անհրաժեշտ է մարդկանց սննդի, բնակարանի, հագուստի, տրանսպորտի և առողջության ապահովման համար, և որն անմիջականորեն առնչություն չունի ռազմական գործողությունների վարման հետ:
Նախորդ պարբերություններում հիշատակված դեպքերում հովանավորվող անձինք, որոնց հարկադրել են աշխատել, իրենց աշխատանքի պայմաններով և երաշխիքներով, մասնավորապես, աշխատավարձի, աշխատանքային օրվա տևողության, արտահագուստի և հանդերձավորման, նախնական ուսուցման և աշխատանքի ժամանակ դժբախտ պատահարի և պրոֆեսիոնալ հիվանդությունների առումով հավասարեցվում են տվյալ երկրի բանվորներին: