Անցնել բովանդակությանը
ՕԿՈՒՊԱՑՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐ

Հոդված 51

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 51

Օկուպացրած տերությունը չի կարող հովանավորվող անձանց հարկադրել ծառայելու իր զինված կամ օժանդակ ուժերում: ամեն մի ճնշում կամ քարոզչություն` հօգուտ կամավոր կերպով բանակ ընդունվելուն, արգելվում է:

Օկուպացրած տերությունը կարող է հարկադիր աշխատանքի ուղարկել միայն այնպիսի հովանավորվող անձանց, որոնց տարիքը 18-ից անց է, և միայն այնպիսի աշխատանքի, որն անհրաժեշտ է կամ օկուպացիոն բանակի կարիքների համար, կամ այնպիսի աշխատանքի, որը կապված է կոմունալ ձեռնարկությունների, սննդի, բնակտարածության, հագուստի, տրանսպորտի և այդ տեղանքը զբաղեցրած բնակչության առողջության հետ: Հովանավորվող անձանց չի կարելի ստիպել կատարելու որևէ այնպիսի աշխատանք, որը նրանց ստիպեր մասնակցելու ռազմական օպերացիաների: Օկուպացրած տերությունը չի կարող հովանավորվող անձանցից պահանջել, որպեսզի նրանք ուժ գործադրեն այն շենքերի անվտանգությունն ապահովելու համար, որտեղ նրանք կատարում են իրենց վրա դրված աշխատանքը:

Աշխատանքը կկատարվի միայն օկուպացված տարածքի սահմաններում, որտեղ որ գտնվում են տվյալ անձինք: Յուրաքանչյուր այդպիսի անձ, հնարավորության սահմաններում, կթողնվի իր աշխատանքի սովորական տեղում: Աշխատանքն արդարացի կերպով կվարձատրվի և պետք է համապատասխանի աշխատողների ֆիզիկական և մտավոր ընդունակություններին: Օկուպացված երկրում գործող օրենքներն աշխատանքի պայմանների և պահպանության մասին, ինչպես օրինակ, աշխատավարձի, բանվորական օրվա, հանդերձավորման, նախնական պատրաստության, աշխատանքի ժամանակ դժբախտ պատահարի կամ պրոֆեսիոնալ հիվանդությունների համար հատուցման մասին, կկիրառվեն հովանավորվող անձանց նկատմամբ, որոնց հանձնարարվում է սույն հոդվածում նշված աշխատանքը:

Համենայն դեպս, հարկադիր կարգով աշխատանքի ներգրավելը երբեք չի կարող հանգեցնել աշխատողների մոբիլիզացմանը այն կազմակերպությունում, որը կրում է ռազմական կամ կիսառազմական բնույթ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։