Հոդված 104
Հոդված 104
Ներկալվածների կոմիտեների անդամներին չի կարելի հարկադրել կատարելու ուրիշ աշխատանք, եթե դա կդժվարացնի կատարել իր ֆունկցիաները:
Կոմիտեի անդամները ներկալվածների թվից կարող են նշանակել իրենց համար հարկավոր օգնականներ: Նրանց կտրամադրվեն գործնականորեն բոլոր հնարավորությունները և, մասնավորապես, տեղափոխումների որոշ ազատություն, որոնք անհրաժեշտ են իրենց պարտականությունները (այցելություն աշխատանքային խմբեր, բեռների ընդունում և այլն) կատարելու համար:
Կոմիտեների անդամներին կհատկացվեն հավասարապես բոլոր հնարավորությունները նրանց փոստային և հեռագրական գրագրությունների համար այն իշխանությունների հետ, որոնց տնօրինության տակ են գտնվում ներկալվածները, հովանավոր տերությունների, Կարմիր խաչի Միջազգային կոմիտեի և դրանց ներկայացուցիչների հետ, ինչպես նաև այն կազմակերպությունների հետ, որոնք օգնություն ցույց կտա ներկալվածներին: Աշխատանքային խմբերի կոմիտեների անդամները ներկալման հիմնական վայրի կոմիտեի հետ իրենց գրագրության վերաբերմամբ կօգտվեն միևնույն արտոնություններից: Այդ գրագրության համար չի սահմանվի ոչ մի սահմանափակում, և այն չի կարելի դիտել որպես 107 հոդվածում նախատեսված նորմայի մեջ մտնող:
Կոմիտեի ոչ մի անդամ չի կարող փոխադրվել այլ տեղ առանց նրան տրամադրելու ժամանակ, որը նորմալ կերպով անհրաժեշտ է իրեն փոխարինողին գործերին տեղյակ պահելու համար: