Անցնել բովանդակությանը
ՆԵՐԿԱԼՎԱԾՆԵՐԻ ՀԵՏ ՎԱՐՎԵԼԱԿԵՐՊԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ԿԱՆՈՆՆԵՐԸԳլուխ 7 · ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 99

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 99

Ներկալման ամեն մի վայր կդրվի սպայի կամ պաշտոնատար պատասխանատու անձի ղեկավարության ներքո կանոնավոր զինված ուժերի կազմից կամ այն տերության քաղաքացիական ադմինիստրացիայի կադրերից, որի իշխանության տակ են գտնվում ներկալվածները: Ներկալման վայրը ղեկավարող սպան կամ պաշտոնատար անձը պետք է ունենան այս Կոնվենցիայի տեքստը պաշտոնական լեզվով կամ իր երկրի պաշտոնական լեզուներից մեկով և պատասխան տա Կոնվենցիայի կիրառման համար: Հսկիչ անձնակազմը պետք է ծանոթ լինի սույն Կոնվենցիայի դրույթներին, ինչպես նաև Կոնվենցիայի կիրառմանը վերաբերող կանոններին:

Սույն Կոնվենցիայի տեքստը, ինչպես նաև սույն Կոնվենցիային համապատասխան կնքվող հատուկ համաձայնագրերի տեքստերը, որոնք գրված են ներկալվածների համար հասկանալի լեզվով, պետք է կախվեն ներկալման վայրի ներսում կամ էլ գտնվեն ներկալվածների կոմիտեում:

Ամեն կարգի կանոնները, հրամանները, հայտարարությունները և ծանուցումները պետք է հաղորդվեն ներկալվածներին և կախվեն ներկալման վայրի ներսում` նրանց համար հասկանալի լեզվով:

Առանձին ներկալվածներին տրված հրամանները և կարգադրությունները ևս պետք է տրվեն նրանց համար հասկանալի լեզվով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։