Հոդված 111
Հոդված 111
Այն դեպքում, եթե ռազմական օպերացիաները կխանգարեն շահագրգիռ տերություններին կատարելու 106, 107, 108 և 113 հոդվածներում հիշատակված ծանրոցների առաքման ապահովման իրենց վրա դրված պարտականությունը, ապա շահագրգիռ հովանավոր տերությունները, Կարմիր խաչի Միջազգային կոմիտեի կամ ցանկացած այլ այնպիսի կազմակերպություն, որը ճանաչվել է կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերից, կարող են զբաղվել այդ ծանրոցների փոխադրման ապահովմամբ համապատասխան փոխադրամիջոցների օգնությամբ (վագոններ, բեռնատար ավտոմեքենաներ, նավեր կամ ինքնաթիռներ և այլն): Այդ նպատակով Բարձր Պայմանավորվող Կողմերը կձգտեն նրանց հատկացնել նշված փոխադրամիջոցները և թույլատրել դրանց շարժումը, մասնավորապես, դրա համար անհրաժեշտ անցագրեր տալու միջոցով:
Այդ փոխադրամիջոցները կարող են օգտագործվել նաև տեղափոխելու համար.
a/ այն գրագրությունը, ցուցակները և զեկույցները, որոնք փոխանակում են 140 հոդվածում հիշատակված կենտրոնական տեղեկատու գործակալությունը և 136 հոդվածում նախատեսված ազգային բյուրոն:
b/ այն գրագրությունը և զեկույցները, որոնք վերաբերում են ներկալվածներին, որոնք հովանավոր տերությունները, Կարմիր խաչի Միջազգային կոմիտեն կամ ցանկացած այլ կազմակերպություն, որն օգնություն է ցույց տալիս ներկալվածներին, փոխանակում են ինչպես իրենց ներկայացուցիչների, այնպես էլ կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերի հետ:
Սույն դրույթները. ոչ մի դեպքում չեն սահմանափակում կոնֆլիկտի մեջ գտնվող ցանկացած կողմի իրավունքները կազմակերպելու տրանսպորտի այլ միջոցներ, եթե նա այդ գերադասում է, կամ տալ անցագրեր այնպիսի պայմաններով, որոնք կարող են սահմանվել փոխադարձ համաձայնությամբ:
Այդ տրանսպորտային միջոցների օգտագործման հետ կապված ծախսերը այդ ծանրոցների արժեքին համամասնորեն կրում են կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերը, ում քաղաքացիների օգտին են լինում այդ ծառայությունները: