Հոդված 147
Հոդված 147
Նախորդ հոդվածում հիշատակված լուրջ խախտումներին են պատկանում այն խախտումները, որոնք կապված են ստորև նշված այս կամ այն գործողությունների հետ, այն դեպքերում, երբ այդ գործողություններն ուղղված են այն անձանց և գույքի դեմ, որոնց վրա տարածվում է սույն Կոնվենցիայի հովանավորությունը, կանխամտածված սպանությունը, տանջահարությունը և անմարդկային վերաբերմունքը, ներառյալ կենսաբանական փորձարկումները, կանխամտածված կերպով լուրջ չարչարանքի կամ լուրջ խեղման ենթարկելը, առողջությանը վնաս հասցնելը, հովանավորվող անձի անօրինական բռնագաղթը, տեղափոխումը և կալանումը, հովանավորվող անձին հարկադրելը ծառայելու հակառակորդ տերության զինված ուժերում կամ նրան սույն Կոնվենցիայով նախատեսվող անաչառ և նորմալ դատավարության իրավունքից զրկելը, պատանդ վերցնելը, ունեցվածքի անօրինական, կամայական, մեծ չափերի հասնող կործանումն ու յուրացումը, որոնք հարուցված չեն ռազմական անհրաժեշտությունից: