Հոդված 135
Հոդված 135
Տերությունը, որի իշխանության տակ են գտնվում ներկալվածները, կկատարի ազատված ներկալվածների վերադարձի ծախսերը մինչև այն տեղը, որտեղ նրանք բնակվել են ներկալման պահին, կամ, եթե այդ տերությունը նրանց կալանել է ճանապարհորդության ժամանակ կամ բաց ծովում, ապա նաև այն ծախսերը, որոնք անհրաժեշտ են այն բանի համար, որպեսզի նրանք կարողանան ավարտել իրենց ճանապարհորդությունը, կամ վերադառնալ այն կետը, որտեղից մեկնել են:
Եթե տերությունը, որի իշխանության տակ են գտնվում ներկալվածները, ազատված այն ներկալվածների, որի մշտական բնակության վայրը նախկինում գտնվելիս է եղել այդ տերության տարածքում, մերժում է թույլատրել շարունակելու բնակվել այդ նույն տարածքում, ապա այդ տերությունը կվճարի նրա հայրենադարձության ծախսերը: Սակայն, եթե ներկալվածը գերադասում է մեկնել իր երկիրը իր սեփական պատասխանատվությամբ կամ ենթարկվելով այն կառավարությանը, որին նա պարտական է հավատարմության պարտքով, ապա երկիրը, որի իշխանության տակ են գտնվում ներկալվածները, պարտավոր չէ վճարել իր երկրի սահմաններից դուրս ներկալվածների մեկնման ծախսերը: Տերությունը, որի իշխանության տակ են գտնվում ներկալվածները, պարտավոր չի լինի վճարելու այն ներկալվածի հայրենադարձության ծախսերը, որը ներկալված է եղել իր սեփական խնդրանքով:
Եթե ներկալվածները հանձնվում են այլ տերության 45 հոդվածին համապատասխան, ապա հանձնող և ընդունող տերությունները կպայմանավորվեն այն մասին, թե ծախսերի որ մասը պետք է կատարի նրանցից յուրաքանչյուրը:
Վերը նշված դրույթները չպետք է վնաս հասցնեն այն հատուկ համաձայնագրերին, որոնք կարող են կնքել կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերը` հակառակորդի ձեռքին գտնվող իրենց քաղաքացիների փոխանակման և հայրենադարձության վերաբերմամբ: