Հոդված 107
Հոդված 107
Ներկալվածներին կթույլատրվի ուղարկել և ստանալ նամակներ ու փոստային քարտեր: Եթե տերությունը, որի իշխանության տակ են գտնվում ներկալվածները, անհրաժեշտ կգտնի սահմանափակել յուրաքանչյուր ներկալվածի կողմից ուղարկվող նամակների և փոստային քարտերի քանակը, ապա այդ քանակը չի կարող ամիսը մեկ նամակից և 4 քարտից ավելի քիչ լինել, որոնք հնարավորության սահմաններում, պետք է կազմված լինեն սույն Կոնվենցիային կցված նմուշների ձևով: Եթե ներկալվածների հասցեով ստացվող գրագրությունների վերաբերմամբ պետք է սահմանափակումներ մտցվեն, ապա դրանք պետք է արտոնվեն միայն այն տերության կողմից, որի քաղաքացիներն են հանդիսանում ներկալվածները, որոշ դեպքերում` այն տերության խնդրանքով, որի իշխանության տակ են գտնվում նրանք: Այդ նամակները և փոստային քարտերը պետք է առաքվեն նորմալ արագությամբ: Դրանք չեն կարող պահվել, ոչ էլ դրանց առաքումը կարող է ուշացվել կարգապահական նկատառումներով:
Այն ներկալվածներին, որոնք երկար ժամանակ լուր չեն ստացել իրենց ընտանիքներից կամ զրկված են եղել սովորական ճանապարհով իրենց ընտանիքներից լուր ստանալու կամ ուղարկելու հնարավորությունից, ինչպես որ այն ներկալվածներին, որոնք իրենց հարազատներից գտնվում են զգալի հեռավորության վրա, կթույլատրվի ուղարկել հեռագրեր` դրանց արժեքի վճարման պայմանով, այն տարադրամով, որ նրանք ունեն: Նրանք նաև պետք է օգտվեն այդ առավելությունից այն դեպքում, երբ հարցը համարվի շտապ:
Որպես ընդհանուր կանոն ներկալվածների գրագրությունը վարվում է նրանց մայրենի լեզվով: Կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերը կարող են թույլատրել, որ գրագրությունը վարվի այլ լեզուներով: