Հոդված 108
Հոդված 108
Ներկալվածներին կթույլատրվի փոստով կամ որևէ այլ միջոցով ստանալ անհատական կամ կոլեկտիվ ծանրոցներ, որոնք կպարունակեն, մասնավորապես, սննդամթերք, հագուստ, դեղամիջոցներ, ինչպես նաև գրքեր և նրանց կրոնական պահանջմունքների բավարարման համար, նրանց լուսավորության և ժամանցի համար նախատեսված առարկաներ: Այդ ծանրոցները ոչ մի դեպքում սույն Կոնվենցիայով նրա վրա դրված պարտականություններից չեն ազատում այն տերությանը, որի իշխանության տակ են գտնվում ներկալվածները:
Այն դեպքում, եթե ռազմական անհրաժեշտության նկատառումներով կպահանջվի սահմանափակել այդպիսի ծանրոցների քանակը, այդ մասին համապատասխան ծանուցում պետք է արվի հովանավոր տերությանը, Կարմիր խաչի Միջազգային կոմիտեին կամ որևէ այլ այն կազմակերպությանը, որը օգնություն է ցույց տալիս ներկալվածներին, և որին հանձնարարված է այդ ծանրոցների առաքումը:
Անհատական և կոլեկտիվ ծանրոցների առաքման կարգը, եթե դա անհրաժեշտ է, պետք է դառնա հատուկ համաձայնագրերի կնքման առարկա շահագրգիռ տերությունների միջև, որոնք ոչ մի դեպքում չեն կարող ուշացնել ներկալվածների կողմից օգնության ստացումը: Պարեն կամ հագուստ պարունակող ծանրոցներում չեն կարող լինել գրքեր. սանիտարական պարագաները, որպես կանոն, առաքվում են կոլեկտիվ ծանրոցներով: