Անցնել բովանդակությանը
ՆԵՐԿԱԼՎԱԾՆԵՐԻ ՀԵՏ ՎԱՐՎԵԼԱԿԵՐՊԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ԿԱՆՈՆՆԵՐԸԳլուխ 8 · ԿԱՊԵՐՆ ԱՐՏԱՔԻՆ ԱՇԽԱՐՀԻ ՀԵՏ

Հոդված 109

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 109

Կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերի միջև օգնության կոլեկտիվ ծանրոցների ստացման և բաշխման կարգի մասին հատուկ համաձայնագրերի բացակայության դեպքում կկիրառվեն սույն Կոնվենցիային կցված կոլեկտիվ ծանրոցներին վերաբերող կանոնները:

Վերը նշված հատուկ համաձայնագրերը ոչ մի դեպքում չեն կարող սահմանափակել ներկալվածների համար նախատեսվող օգնության կոլեկտիվ ծանրոցներն ստանալու, այդպիսիք բաշխելու և ի շահ հասցեատերերի դրանք տնօրինելու` ներկալվածների կոմիտեների իրավունքները:

Այդ համաձայնագրերով չեն կարող սահմանափակվել նաև ստացողների միջև կոլեկտիվ ծանրոցները բաշխելու նկատմամբ հսկողության այն իրավունքները, որոնք պատկանում են հովանավոր տերության, Կարմիր խաչի Միջազգային կոմիտեի կամ ցանկացած այլ այնպիսի կազմակերպության ներկայացուցիչներին, որն օգնություն է ցույց տալիս ներկալվածներին` այն դեպքերում, երբ այդ ծանրոցների հանձնումը դրվում է այդպիսի ներկայացուցիչների վրա:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։