Անցնել բովանդակությանը
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 11

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 11

Բարձր Պայմանավորվող Կողմերը ցանկացած ժամանակ կարող են համաձայնության մեջ մտնել այն մասին, որպեսզի սույն Կոնվենցիայով հովանավոր տերությունների վրա դրվող պարտականությունները վստահեն որևէ կազմակերպության, որը ներկայացնում է անաչառության և ներգործության լիակատար երաշխիք:

Եթե հովանավորվող անձանց վրա չի տարածվում կամ ինչ-որ պատճառով դադարել է տարածվել որևէ հովանավոր տերության կամ կազմակերպության գործունեությունը, որ նախատեսվում է առաջին պարբերության մեջ, ապա այն տերությունը, որի իշխանության տակ են գտնվում հովանավորվող անձինք, պետք է դիմի չեզոք պետությանը կամ նման կազմակերպությանը, խնդրելով իր վրա վերցնել կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերի նշանակած հովանավոր պետության կողմից սույն Կոնվենցիային համապատասխան կատարվող ֆունկցիաները:

Եթե չի հաջողվում հովանավորություն իրականացնել նշված ձևով, ապա տերությունը, որի իշխանության տակ են գտնվում հովանավորվող անձինք, պետք է խնդրանքով դիմի որևէ մարդասիրական կազմակերպության, այնպիսի կազմակերպության, ինչպես, օրինակ, Կարմիր խաչի միջազգային կոմիտեն է, կամ, սույն հոդվածի դրույթների հաշվառմամբ ընդունել մարդասիրական այնպիսի ֆունկցիաների կատարումը իր վրա վերցնող նման կազմակերպության առաջարկությունը, որոնք իրականացվում են հովանավոր տերությունների կողմից` սույն Կոնվենցիային համապատասխան:

Ցանկացած չեզոք տերություն կամ շահագրգիռ տերության կողմից հրավիրված կամ այդ նպատակներով իրեն առաջարկած ցանկացած կազմակերպություն պետք է գործի կոնֆլիկտի մեջ գտնվող այն կողմի նկատմամբ պատասխանատվության գիտակցումով, որին պատկանում են սույն Կոնվենցիայի հովանավորությունից օգտվող անձինք, և ներկայացնի այն բանի բավարար երաշխիքները, որ այդ տերությունը ի վիճակի է իր վրա վերցնելու համապատասխան ֆունկցիաներ և դրանք կատարելու անաչառ կերպով:

Նախորդ դրույթները չեն կարող խախտվել տերությունների միջև կնքված հատուկ համաձայնագրերով, երբ այդ տերություններից մեկը, անգամ ժամանակավորապես, իր հնարավորություններով սահմանափակված է բանակցություններ վարելու մյուս տերության կամ նրա դաշնակիցների հետ պատերազմական իրադրության բերումով, հատկապես այն դեպքերում, երբ տվյալ տերության ամբողջ տարածքը կամ դրա մի զգալի մասը օկուպացված է:

Ամեն անգամ, երբ սույն Կոնվենցիայում հիշատակվում է հովանավոր տերություն, այդ անվանումը սույն հոդվածի համաձայն նշանակում է նաև փոխարինող կազմակերպություններ:

Սույն հոդվածի դրույթները կտարածվեն և կկիրառվեն չեզոք պետության այն քաղաքացիների նկատմամբ, որոնք գտնվում են օկուպացված տարածքում կամ պատերազմող այն տերության տարածքում, որին առընթեր պետությունը, որի քաղաքացիներն են նրանք հանդիսանում, չունի նորմալ դիվանագիտական ներկայացուցչություն:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։