Անցնել բովանդակությանը
ՆԵՐԿԱԼՎԱԾՆԵՐԻ ՀԵՏ ՎԱՐՎԵԼԱԿԵՐՊԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ԿԱՆՈՆՆԵՐԸԳլուխ 8 · ԿԱՊԵՐՆ ԱՐՏԱՔԻՆ ԱՇԽԱՐՀԻ ՀԵՏ

Հոդված 110

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 110

Օգնության` ներկալվածների համար նախատեսված ծանրոցները ազատվում են մաքսատուրքերից և այլ գանձումներից:

Բոլոր փոստային առաքումները, ներառյալ օգնության` փոստով ուղարկվող ծանրոցները, և այլ երկրներից ներկալվածներին հասցեագրված դրամական փոխանցումները կամ ներկալվածների կողմից անմիջականորեն փոստով կամ 136 հոդվածում նախատեսված տեղեկատու բյուրոյի և 140 հոդվածում նախատեսված կենտրոնական տեղեկատու գործակալության միջոցով ուղարկվող դրամական փոխանցումները ազատվում են բոլոր փոստային գանձումներից, ինչպես առաքման երկրում ու հասցեագրված երկրում, այնպես և միջանցիկ երկրներում: Այդ նպատակով փոստային գանձումներից ազատումը, որը նախատեսվում է 1947 թվականի համաշխարհային փոստային Կոնվենցիայում և հակառակորդի երկրի` ճամբարներում կամ քաղաքացիական բանտերում գտնվող քաղաքացիական անձանց վերաբերմամբ համաշխարհային փոստային միության համաձայնագրերում, կտարածվի ներկալված հովանավորվող անձանց` սույն Կոնվենցիայում նշված բոլոր կատեգորիաների վրա: Այդ համաձայնագրերի մասնակիցներ չհանդիսացող երկրները պարտավոր կլինեն գանձումներից ազատում տրամադրել միևնույն պայմաններում:

Ներկալվածների համար նախատեսված օգնության այն ծանրոցների առաքման ծախսերը, որոնք իրենց կշռով կամ որևէ այլ պատճառով չեն կարող ուղարկվել փոստով, կկատարի տերությունը, որի իշխանության տակ են գտնվում ներկալվածները, իր հսկողության ներքո գտնվող բոլոր տարածքներում: Կոնվենցիայի մասնակիցներ հանդիսացող մյուս տերությունները առաքման ծախսերը կկատարեն իրենց տարածքներում:

Այնպիսի բեռների առաքման ծախսերը, որոնք չեն ընկնում նախորդ պարբերությունների գործողության տակ, վճարվում են ուղարկողի կողմից:

Բարձր Պայմանավորվող Կողմերը կձգտեն նվազեցնել, որքան դա հնարավոր է, այն հեռագրերի տարիֆները, որոնք ուղարկվում են ներկալվածներին կամ հասցեագրված են նրանց:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։