Անցնել բովանդակությանը
ՆԵՐԿԱԼՎԱԾՆԵՐԻ ՀԵՏ ՎԱՐՎԵԼԱԿԵՐՊԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ԿԱՆՈՆՆԵՐԸԳլուխ 8 · ԿԱՊԵՐՆ ԱՐՏԱՔԻՆ ԱՇԽԱՐՀԻ ՀԵՏ

Հոդված 112

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 112

Ներկալվածներին հասցեագրված կամ նրանց կողմից ուղարկվող գրագրությունների գրաքննությունը պետք է կատարվի հնարավոր կարճ ժամկետում:

Ներկալվածների համար նախատեսված ծանրոցների ստուգումը պետք է կատարվի այնպիսի պայմաններում, որոնք չեն վնասի դրանցում եղած մթերքներին, և պետք է տեղի ունենա հասցեատիրոջ կամ նրա կողմից լիազորված նրա ընկերոջ ներկայությամբ: Անհատական կամ կոլեկտիվ ծանրոցների հանձնումը չի կարող ուշացվել գրաքննության հետ կապված դժվարությունների պատճառաբանությամբ:

Գրագրության ամեն մի արգելում, որ կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերը հայտարարում են ռազմական կամ քաղաքական պատճառներով, կարող է լինել միայն ժամանակավոր բնույթի, և դրա ժամկետը պետք է լինի հնարավորին չափ առավել կարճ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։