Հոդված 12
Հոդված 12
Հովանավոր տերությունները բոլոր դեպքերում, երբ նրանք դա օգտակար կհամարեն ի շահ հովանավորվող անձանց, մասնավորապես, սույն Կոնվենցիայի կիրառման կամ մեկնաբանման առթիվ կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերի միջև տարաձայնությունների ծագման դեպքում կցուցաբերեն իրենց բարի ծառայությունները տարաձայնությունը կարգավորելու նպատակով:
Այդ նպատակով հովանավոր պետություններից յուրաքանչյուրը կողմերից որևէ մեկի խնդրանքով կամ սեփական նախաձեռնությամբ կարող է կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերին առաջարկել պատշաճ կերպով ընտրված, հնարավոր չեզոք տարածքում կազմակերպելու նրանց ներկայացուցիչների, և մասնավորապես, իշխանությունների ներկայացուցիչների խորհրդակցություն, որոնց վրա է դրված հովանավորվող անձանց վիճակի նկատմամբ հոգատարությունը:
Կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերը պարտավոր են ընթացք տալ այն առաջարկություններին, որոնք այդ իմաստով նրանց կարվեն: անհրաժեշտության դեպքում հովանավոր տերությունները կարող են կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերի հավանությանը ներկայացնել չեզոք տերությանը պատկանող կամ Կարմիր խաչի Միջազգային կոմիտեի կողմից որպես պատվիրակ ուղարկվող անձին, որը կհրավիրվի մասնակցելու այդ խորհրդակցությանը: