ՆԵՐԿԱԼՎԱԾՆԵՐԻ ՀԵՏ ՎԱՐՎԵԼԱԿԵՐՊԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ԿԱՆՈՆՆԵՐԸԳլուխ 9 · ՔՐԵԱԿԱՆ ԵՎ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԻԺՆԵՐԸ
Հոդված 120
Հոդված 120
Փախուստից հետո կամ փախուստի փորձ կատարելիս բռնված ներկալվածները այդ արարքի համար ենթակա են կարգապահական տույժի, անգամ կրկնվելու դեպքում:
Որպես նահանջ 118 հոդվածից, երրորդ պարբերություն, փախուստի համար կամ փախուստի փորձ կատարելու համար ներկալվածները կարող են դրվել հատուկ հսկողության տակ պայմանով, սակայն, որ այն կիրականացվի ներկալման վայրում և առաջ չի բերի սույն Կոնվենցիայով նրանց տրամադրված երաշխիքներից որևէ մեկի վերացում:
Փախուստին կամ փախուստ կատարելու փորձին նպաստած ներկալվածները դրա համար կարող են ենթարկվել միայն կարգապահական տույժի: