Հոդված 125
Հոդված 125
Կարգապահական տույժեր կրող ներկալվածները կունենան ամենօրյա զբոսանքի և օրը առնվազն երկու ժամ բաց օդում լինելու հնարավորություն:
Իրենց խնդրանքով, կթույլատրվի ներկայանալ ամենօրյա բժշկական ընդունելության, նրանք իրենց առողջական վիճակի համեմատ կստանան անհրաժեշտ բուժօգնություն և անհրաժեշտության դեպքում կտեղավորվեն ներկալման վայրի լազարեթում կամ հիվանդանոցում:
Նրանց կթույլատրվի կարդալ և գրել, ինչպես նաև ուղարկել և ստանալ նամակներ: Սակայն նրանց ծանրոցների և դրամական փոխադրումների հանձնումը կարող է հետաձգվել մինչև պատիժը կրելու ավարտը, այդ ընթացքում դրանք հանձնվում են ներկալվածների կոմիտեին, որը լազարեթ է ուղարկում ծանրոցներում եղած շուտ փչացող մթերքները:
Կարգապահական տույժ կրող ներկալվածներից ոչ ոք չի կարող զրկվել 106 և 142 հոդվածներով նախատեսված իրավունքներից: