ՆԵՐԿԱԼՎԱԾՆԵՐԻ ՀԵՏ ՎԱՐՎԵԼԱԿԵՐՊԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ԿԱՆՈՆՆԵՐԸԳլուխ 12 · ԱԶԱՏՈՒՄԸ, ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀՈՍՊԻՏԱԼԱՑՈՒՄԸ ՉԵԶՈՔ ԵՐԿՐՈՒՄ
Հոդված 133
Հոդված 133
Ներկալումը պետք է դադարի որքան հնարավոր է շուտ` ռազմական գործողություններից հետո:
Սակայն կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերից մեկի տարածքում եղած այն ներկալվածները, որոնք դատի են տրվել իրավախախտումների պատճառով, որի համար պատիժը չի սահմանափակված բացառապես կարգապահական տույժերով, կարող են պահվել մինչև դատի ավարտը կամ, համապատասխան դեպքերում, մինչև պատիժը կրելու ավարտը: Դա վերաբերում է նաև այն անձանց, որոնք ազատազրկման են դատապարտվել ավելի վաղ:
Այն տերության, որի իշխանության տակ են գտնվում ներկալվածները, և շահագրգիռ տերությունների միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն ռազմական գործողությունների կամ տարածքի օկուպացումից հետո կարող են կազմակերպվել հանձնաժողովներ տարբեր վայրերում ցվրված ներկալվածներին փնտրել-գտնելու համար: