Հոդված 136
Հոդված 136
Կոնֆլիկտի հենց սկզբից և օկուպացման բոլոր դեպքերում կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերից յուրաքանչյուրը կհիմնադրի տեղեկատու բյուրո, որին կհանձնարարվի հավաքել և հանձնել տեղեկություններ իր իշխանության տակ գտնվող հովանավորվող անձանց մասին:
Հնարավորին չափ ամենակարճ ժամկետում կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերից յուրաքանչյուրը հիշատակված տեղեկատու բյուրոյին կհանձնի տեղեկություններ երկու շաբաթից ավելի կալանքի մեջ գտնվող, հարկադրաբար որոշակի վայր բնակեցված ամեն մի հովանավորվող անձի կամ ներկալվածի նկատմամբ նրա ձեռնարկած միջոցների մասին: Դրանից բացի, այդ տերությունը առանց հապաղելու իր զանազան շահագրգիռ մարմիններին կհանձնարարի վերը հիշատակված բյուրոյին ներկայացնել տեղեկություններ այդ հովանավորվող անձանց վերաբերմամբ բոլոր փոփոխությունների վերաբերյալ, ինչպես, օրինակ, տեղափոխումների, ազատման, հայրենադարձության, փախուստի, հոսպիտալացման, ծննդյան և մահվան վերաբերմամբ: