Հոդված 138
Հոդված 138
Ազգային տեղեկատու բյուրոյի կողմից ստացվող և հաղորդվող տեղեկությունները պետք է հնարավորություն տան ճշգրիտ պարզել հովանավորվող անձի ինքնությունը և արագորեն հաղորդել նրա ընտանիքին: Յուրաքանչյուր անձի վերաբերմամբ դրանցում պետք է ցույց տրվեն ազգանունը, անունը, ծննդյան տեղը և ճշգրիտ տարեթիվը, քաղաքացիությունը, բնակության վերջին վայրը, հատուկ նշանները, հոր անունը և մոր աղջկական ազգանունը, այդ անձի վերաբերմամբ ձեռնարկված միջոցների տարեթիվը և բնույթը, ինչպես նաև այն տեղը, որտեղ դրանք ձեռնարկվել են, հասցեն, որով կարելի է նրան նամակներ ուղարկել, ինչպես նաև այն անձի ազգանունը և հասցեն, որին պետք է տեղեկացնել: Նաև կանոնավոր կհաղորդվեն, եթե դա հնարավոր է ամեն շաբաթ, տեղեկություններ ծանր հիվանդ կամ ծանր վիրավոր ներկալվածների առողջական վիճակի մասին: