ՏԵՂԵԿԱՏՈՒ ԲՅՈՒՐՈՆ ԵՎ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՈՒ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 139
Հոդված 139
Դրանից բացի, Ազգային տեղեկատու բյուրոն պարտավոր է հավաքել հովանավորվող անձանց կողմից, մասնավորապես, նրանց հայրենադարձության, ազատման, փախուստի կամ մահվան դեպքում, թողած, 136 հոդվածում հիշատակված անձնական իրերը, և դրանք հանձնել անմիջականորեն կամ, անհրաժեշտության դեպքում, Կենտրոնական գործակալության միջոցով` շահագրգիռ անձանց: Այդ իրերը ուղարկվում են բյուրոյի կողմից կնքված փաթեթներով: Այդ փաթեթներին կկցվեն հայտարարություններ, որոնք ճշգրիտ պարզում են այն անձանց ինքնությունը, որոնց պատկանել են այդ իրերը, ինչպես նաև փաթեթի պարունակության լրիվ ցուցակը: Այդպիսի կարգի բոլոր իրերի ստացման և ուղարկման վերաբերմամբ կվարվի մանրամասն հաշվառում: