Անցնել բովանդակությանը
ՏԵՂԵԿԱՏՈՒ ԲՅՈՒՐՈՆ ԵՎ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՈՒ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 140

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 140

Հովանավորվող անձանց, մասնավորապես, ներկալվածներին գործերի կենտրոնական տեղեկատու բյուրո կստեղծվի չեզոք երկրում: Եթե դա անհրաժեշտ համարի Կարմիր խաչի Միջազգային կոմիտեն շահագրգիռ տերություններին կառաջարկի կազմակերպել այդ գործակալությունը, որը հնարավոր է, որ կլինի այն նույն գործակալությունը, որը և նախատեսված է ռազմագերիների հետ վարվելակերպի մասին 1949 թվականի օգոստոսի 12-ի ժնևի Կոնվենցիայի 123 հոդվածում:

Այդ գործակալության վրա կդրվի բոլոր այն տեղեկությունների կենտրոնացումը, որոնք նա կարող է ստանալ պաշտոնական կամ մասնավոր ճանապարհով, և որոնք ունեն 136 հոդվածում նախատեսված բնույթ: Գործակալությունը պետք է հնարավորին չափ արագորեն դրանք հաղորդի այն երկրին, որի քաղաքացիներն են հանդիսանում շահագրգիռ անձինք, կամ այն երկրին, որտեղ նրանք բնակվելիս են եղել, բացառությամբ այն դեպքերի, երբ տեղեկությունների հաղորդումը կարող էր վնասել այն անձանց, որոնց դրանք վերաբերում են կամ նրանց ընտանիքներին: Կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերը գործակալությանը կտրամադրեն բոլոր խելամիտ հնարավորությունները նշված տեղեկությունների հաղորդումը իրականացնելու համար:

Բարձր Պայմանավորվող Կողմերը և, մասնավորապես, դրանցից նրանք, որոնց քաղաքացիները օգտվում են Կենտրոնական գործակալության ծառայություններից, հրավիրվում են վերջինիս ցույց տալու ֆինանսական օգնություն, ինչի կարիքը նա կզգա:

Այդ դրույթները չպետք է մեկնաբանվեն որպես Կարմիր խաչի Միջազգային կոմիտեի և 142 հոդվածում նշված օգնության կազմակերպությունների մարդասիրական գործունեությունը սահմանափակող դրույթներ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։