Անցնել բովանդակությանը
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 146

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 146

Բարձր Պայմանավորվող Կողմերը իրենց վրա պարտավորություն են վերցնում գործողության մեջ դնել օրենսդրություն, որն անհրաժեշտ է այն անձանց համար քրեական արդյունավետ պատիժներ ապահովելու համար, որոնք կատարել են կամ հրամայել են կատարել սույն Կոնվենցիայի այս կամ այն լուրջ խախտումները, որոնք ցույց են տրված հաջորդ հոդվածում:

Յուրաքանչյուր Բարձր Պայմանավորվող Կողմ պարտավորվում է փնտրել այն անձանց, որոնք մեղադրվում են այն բանում, որ նրանք կատարել են կամ հրամայել են կատարել հիշատակված այս կա այն լուրջ խախտումը, և ինչպիսին էլ լինի նրանց քաղաքացիությունը, նրանց հանձնել իրենց դատարանին: Բարձր Պայմանավորվող Կողմը, եթե դա ցանկանում է, կարող է նաև իր օրենսդրության դրույթներին համապատասխան դատի համար նրանց հանձնել մյուս շահագրգիռ պայմանավորվող կողմին այն դեպքում, եթե այդ պայմանավորվող կողմն ունի ապացույցներ, որոնք այդ անձանց մեղադրանքի հիմք են տալիս:

Յուրաքանչյուր Պայմանավորվող Կողմ կձեռնարկի միջոցներ, որոնք անհրաժեշտ են խափանելու համար սույն Կոնվենցիայի դրույթներին հակասող բոլոր մյուս գործողությունները, անկախ հաջորդ հոդվածում թվարկված լուրջ խախտումներից:

Բոլոր հանգամանքներում մեղադրյալ անձինք կօգտվեն դատական պատշաճ ընթացակարգի երաշխիքներից և պաշտպանության իրավունքից, որոնք չպետք է նվազ նպաստավոր լինեն, քան նրանք, որոնք նախատեսված են ռազմագերիների հետ վարվելակերպի մասին 1949 թվականի օգոստոսի 12-ի ժնևի Կոնվենցիայի 105 հոդվածում և հետագա հոդվածներում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։