Անցնել բովանդակությանը
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒՅԹԻ ԴՐՈՒՅԹՆԵՐ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԻ ՔԱՆԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻՑ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Հոդված 15

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 15

Կոնֆլիկտի մեջ գտնվող ցանկացած կողմ կամ անմիջականորեն, կամ չեզոք տերության կամ մարդասիրական կազմակերպության միջոցով կարող է դիմել հակառակորդ կողմին, առաջարկելով մարտեր տեղի ունեցող շրջաններում ստեղծել չեզոք գոտիներ, նախատեսված մարտերի հետ կապված վտանգներից հետևյալ անձանց պաշտպանելու համար` առանց նրանց միջև որևէ տարբերություն դնելու.

a/ հիվանդ և վիրավոր զինվորականներին և ոչ զինվորականներին.

b/ ռազմական գործողություններին չմասնակցող և այդ գոտիներում գտնվելու ժամանակ ռազմական բնույթի ոչ մի աշխատանք չկատարող քաղաքացիական անձինք:

Հենց որ կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերը պայմանավորվեն նախագծվող չեզոքացված գոտու գտնվելու վայրի, ղեկավարության, սպասարկման և վերահսկողության շուրջ, կազմում է գրավոր համաձայնագիր և ստորագրվում կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերի ներկայացուցիչների կողմից: Այդ համաձայնագիրը կսահմանի այդ գոտու չեզոքացման սկիզբը և տևողությունը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։