Անցնել բովանդակությանը
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒՅԹԻ ԴՐՈՒՅԹՆԵՐ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԻ ՔԱՆԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻՑ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Հոդված 20

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 20

Սիստեմատիկաբար և բացառապես քաղաքացիական հիվանդանոցների սպասարկմամբ և դրանց ադմինիստրացիայով զբաղվող անձինք, ներառյալ այն անձնակազմը, որը նախատեսված է քաղաքացիական անձանց վիրավորներին և հիվանդներին, հաշմանդամներին և ծննդաբեր կանանց որոնելու, ընտրելու, տեղափոխելու և բաժանելու համար, պետք է օգտվեն հարգանքից և հովանավորությունից:

Վերը նշված անձնակազմն օկուպացված տարածքում և ռազմական գործողությունների գոտում պետք է ճանաչվի նրա կարգավիճակը հավաստող անձնական վկայականների օգնությամբ` դրանց տիրոջ լուսանկարով և պատասխանատու իշխանությունների ուռուցիկ կնիքով հանդերձ, ինչպես նաև իր պաշտոնական ծառայությունները կատարելիս` խոնավությունից չփչացող, ձախ ձեռքին կրող կնքված թևակապի օգնությամբ: Այդ թևակապը կտրվի պետության կողմից և կհանդերձվի այն խորհրդանշանով, որ նախատեսվում է գործող բանակներում վիրավորների և հիվանդների վիճակի բարելավման մասին 1949 թվականի օգոստոսի 12-ի ժնևի Կոնվենցիայի 38 հոդվածում:

Ցանկացած այլ անձնակազմ, որն զբաղվում է քաղաքացիական հիվանդանոցների սպասարկմամբ և ադմինիստրացիայով, կունենա հարգանքի և հովանավորության և, ինչպես դա նախատեսված է վերը, և սույն հոդվածում արտոնված պայմաններին համապատասխան թևակապ կրելու իրավունք այնքան ժամանակ, քանի դեռ նրանք օգտագործվում են այդպիսի պարտականությունների կատարման համար: Նրանց պատկանող անձնական վկայականի մեջ հարկ է ցույց տալ այն պարտականությունները, որոնք նրանք կատարում են:

Յուրաքանչյուր քաղաքացիական հիվանդանոցի ադմինիստրացիա հարկ եղած ազգային կամ օկուպացիոն իշխանությունների համար պետք է պահի տվյալ պահին հիվանդանոցի անձնակազմի ցուցակը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։