Հոդված 22
Հոդված 22
Քաղաքացիական անձանց վիրավորների և հիվանդների, հաշմանդամների և ծննդաբեր կանանց փոխադրման համար կամ սանիտարական անձնակազմի և գույքի փոխադրման համար բացառապես օգտագործվող թռչող ապարատները չպետք է ենթարկվեն հարձակման, բայց պետք է հարգվեն այն դեպքում, եթե դրանք թռչեն այն բարձրությամբ, այն ժամանակ և չվերթերով, որոնք հատուկ նախատեսված են կոնֆլիկտի մեջ գտնվող բոլոր շահագրգիռ կողմերի միջև կնքված համաձայնագրերով:
Դրանք կարող են նշվել այն տարբերիչ խորհրդանշանով, որ նախատեսվում է գործող բանակներում վիրավորների և հիվանդների վիճակի բարելավման մասին 1949 թվականի օգոստոսի 12-ի ժնևի Կոնվենցիայի 38 հոդվածում:
Այդ բնույթի համաձայնագրերի դեպքերից բացի, թռիչքը հակառակորդի կամ հակառակորդի կողմից գրավված տարածքով արգելվում է:
Այդպիսի թռչող ապարատները պետք է ենթարկվեն վար իջնելու մասին ցանկացած պահանջի: Պահանջով վայրէջք կատարելու դեպքում թռչող ապարատն իր ուղևորներով հանդերձ կարող է իր թռիչքը շարունակել ստուգումից հետո, եթե այդպիսին տեղի ունենա: