Հոդված 24
Հոդված 24
Կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերը կձեռնարկեն անհրաժեշտ միջոցներ, որպեսզի պատերազմի հետևանքով որբացած կամ իրենց ընտանիքներից անջատված մինչև 15 տարեկան երեխաները չթողնվեն ինքնահոսի, և որպեսզի բոլոր հանգամանքներում դյուրացվի նրանց ապրուստը, նրանց կրոնների հետ կապված պարտականությունների կատարումը և նրանց դաստիարակությունը: Նրանց դաստիարակությունը, եթե դա հնարավոր է, կհանձնարարվի միևնույն մշակութային ավանդույթների մարդկանց:
Կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերը կնպաստեն հովանավոր տերության համաձայնությամբ կոնֆլիկտի ժամանակ այդ երեխաներին ընդունելու չեզոք երկրում, եթե այդպիսին գոյություն ունի, և այն բանի երաշխիքով, որ կպահպանվեն առաջին պարբերության մեջ շարադրված սկզբունքները:
Դրանից բացի, նրանք կձգտեն ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ, որպեսզի մինչև 12 տարեկան բոլոր երեխաների ինքնությունը պարզվի ճանաչման մեդալիոնի օգնությամբ կամ ցանկացած այլ միջոցով: