Անցնել բովանդակությանը
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒՅԹԻ ԴՐՈՒՅԹՆԵՐ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԻ ՔԱՆԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻՑ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Հոդված 25

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 25

Կոնֆլիկտի մեջ գտնվող կողմի տարածքում կամ նրա կողմից օկուպացված տարածքում գտնվող յուրաքանչյուր անձ կարող է հաղորդել իր ընտանիքի անդամներին, որտեղ էլ նրանք գտնվելիս լինեն, ինչպես նաև նրանցից ստանալ զուտ ընտանեկան բնույթի տեղեկություններ: Այդ գրագրությունը պետք է ուղարկվի արագ և առանց հապաղելու, եթե դա անհրաժեշտությունից չի բխում:

Եթե ստեղծված հանգամանքների հետևանքով ընտանեկան գրագրության փոխանակումը սովորական միջոցով փոստով դժվարացված է կամ անհնարին, ապա կոնֆլիկտի մեջ գտնվող շահագրգիռ կողմերը դիմում են չեզոք միջնորդի, ինչպես օրինակ, կենտրոնական գործակալությանը, որը նախատեսված է 140 հոդվածում, որպեսզի նրա հետ պարզեն, թե ինչ ձևով ապահովեն իրենց պարտականությունների կատարումը լավագույն պայմաններում, մասնավորապես, Կարմիր խաչի (Կարմիր կիսալուսնի, Կարմիր առյուծի և Արևի) ազգային ընկերությունների օգնությամբ:

Եթե կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերն անհրաժեշտ կգտնեն սահմանափակել ընտանեկան գրագրությունը, այդպիսի սահմանափակումները կհանգեն սոսկ միօրինակ բլանկների պարտադիր օգտագործմանը, որոնց վրա կարելի է գրել ցանկացած տեքստի 25 բառ և այդպիսի բլանկների առաքումը սահմանափակել մինչև ամիսը մեկ հատ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։