Անցնել բովանդակությանը
ԿՈՆՖԼԻԿՏԻ ՄԵՋ ԳՏՆՎՈՂ ԿՈՂՄԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԵՎ ՕԿՈՒՊԱՑՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԴՐՈՒՅԹՆԵՐԸ

Հոդված 27

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 27

Հովանավորվող անձինք ցանկացած հանգամանքներում ունեն իրենց անհատի, պատվի, ընտանեկան իրավունքի, կրոնական համոզմունքների և ծիսակատարությունների, կենսափորձի և սովորույթների նկատմամբ հարգանքի իրավունք: Նրանց հետ մշտապես կվարվեն մարդասիրական ձևով և, մասնավորապես, նրանց կպաշտպանեն բռնության կամ ահաբեկման, ամբոխի կողմից վիրավորանքի և հետաքրքրասիրություն ցուցաբերելու ցանկացած գործողություններից:

Կանայք հատուկ կպահպանվեն նրանց պատվի նկատմամբ ամեն տեսակի ոտնձգություններից, մասնավորապես, բռնաբարություններից, պոռնկության ստիպելուց կամ նրանց բարոյականության նկատմամբ ցանկացած այլ ձևի ոտնձգությունից:

Առողջական վիճակին, տարիքին և սեռին վերաբերող դրույթների հաշվառմամբ կոնֆլիկտի մեջ գտնվող կողմը, որի իշխանության տակ են գտնվում հովանավորվող անձինք, նրանց բոլորի հետ կվարվի միատեսակ, առանց որևէ խտրականության, մասնավորապես, ռասայի, կրոնի կամ քաղաքական համոզմունքների պատճառներով:

Սակայն այդ անձանց վերաբերմամբ կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերը կարող են ձեռնարկել վերահսկողության և անվտանգության ապահովման այնպիսի միջոցներ, որոնք կարող են անհրաժեշտ դառնալ պատերազմի հետևանքով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։