Հոդված 39
Հոդված 39
Կոնֆլիկտի հետևանքով իրենց աշխատավարձը կորցրած հովանավորվող անձանց պետք է հնարավորություն տրվի գտնելու վարձատրվող աշխատանք: Անվտանգության նկատառումների և 40 հոդվածի դրույթների հաշվառմամբ այդ հնարավորությունը պետք է լինի այնպիսին, ինչպիսին որ տրամադրվում է այն տերության քաղաքացիներին, որի տարածքում են գտնվում այդ անձինք:
Երբ այն տերությունը, որի իշխանության տակ են գտնվում հովանավորվող անձինք, նրանց նկատմամբ կիրառում է վերահսկողության այնպիսի միջոցներ, որոնք հանգեցնում են այն բանին, որ նրանց զրկում են իրենց գոյությունը պահպանելու հնարավորությունից, և հատկապես, երբ այդպիսի անձինք չեն կարող անվտանգության նկատառումներով, ստանալ վարձատրվող աշխատանք` նրանց բավարարող պայմաններով, ապա այդ տերությունը պետք է նրանց գոյության և նրանց խնամքի տակ գտնվողների գոյության համար ապահովի միջոցներ:
Հովանավորվող անձինք բոլոր դեպքերում կարող են նպաստ ստանալ իրենց հայրենիքից, հովանավոր տերությունից, կամ 30 հոդվածում հիշատակված այն ընկերություններից, որոնք զբաղված են օգնություն ցույց տալով: