Հոդված 4
Հոդված 4
Սույն Կոնվենցիայի պաշտպանության տակ են այն անձինք, որոնք կոնֆլիկտի կամ օկուպացման դեպքում ինչ-որ պահ և ինչ-որ ձևով հայտնվում են կոնֆլիկտի մեջ գտնվող կողմի կամ օկուպացված այն տերության իշխանության ներքո, որի քաղաքացիները չեն հանդիսանում նրանք:
Սույն Կոնվենցիայով չկապված որևէ պետության քաղաքացիները չեն գտնվում կոնվենցիայի պաշտպանության տակ: Որևէ չեզոք պետության քաղաքացիները, որոնք գտնվում են պատերազմող պետություններից մեկնումեկի տարածքում, և պատերազմող որևէ պետության քաղաքացիները, չեն դիտվի որպես հովանավորվող անձինք այնքան ժամանակ, քանի դեռ այն պետությունը, որի քաղաքացիներն են նրանք հանդիսանում, ունի նորմալ դիվանագիտական ներկայացուցչություն այն պետությանն առընթեր, որի իշխանության տակ են նրանք գտնվում:
Սակայն 2-րդ բաժնի դրույթներն ունեն կիրառման` 13 հոդվածով սահմանված առավել լայն դաշտ:
Այն անձինք, որոնք գտնվում են գործող բանակներում վիրավորների և հիվանդների վիճակի բարելավման մասին 1949 թվականի օգոստոսի 12-ի Ժնևի Կոնվենցիայի, կամ ծովում զինված ուժերի կազմից վիրավորների, հիվանդների և նավաբեկյալների վիճակի բարելավման մասին 1949 թվականի օգոստոսի 12-ի Ժնևի Կոնվենցիայի, կամ ռազմագերիների հետ վարվելակերպի մասին 1949 թվականի օգոստոսի 12-ի Ժնևի Կոնվենցիայի պաշտպանության տակ, չեն դիտվի որպես այնպիսի անձինք, որոնք օգտվում են հովանավորությունից` սույն կոնվենցիայի իմաստով: