Անցնել բովանդակությանը
ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԸ ԿՈՆՖԼԻԿՏԻ ՄԵՋ ԳՏՆՎՈՂ ԿՈՂՄԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ

Հոդված 41

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 41

Եթե տերությունը, որի իշխանության տակ են գտնվում հովանավորվող անձինք, սույն Կոնվենցիայում հիշատակված վերահսկողության միջոցները գտնում է ոչ բավարար, ապա նա, սակայն, չի կարող դիմել վերահսկողության առավել խիստ որևէ միջոցի, քան հարկադրական վերաբնակեցումը որոշակի տեղերում կամ ներկալումը` 42 և 43 հոդվածների դրույթներին համապատասխան:

39 հոդվածի երկրորդ պարբերության դրույթների կիրառման դեպքում այն անձանց նկատմամբ, որոնք պահանջել են թողնել բնակեցման իրենց սովորական տեղերը մեկ ուրիշի որոշակի տեղում հարկադրական բնակության մասին որոշման հետևանքով, ապա տերությունը, որի իշխանության տակ են գտնվում հովանավորվող անձինք, պետք է, որքան դա հնարավոր է, ճշգրիտ պահպանի ներկալվածների հետ վարվելակերպին վերաբերող կանոնները (սույն Կոնվենցիայի 3 բաժին, 4 մաս):

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։