Անցնել բովանդակությանը
ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԸ ԿՈՆՖԼԻԿՏԻ ՄԵՋ ԳՏՆՎՈՂ ԿՈՂՄԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ

Հոդված 43

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 43

Յուրաքանչյուր հովանավորվող անձ, որը ներկալվել է կամ հարկադրաբար բնակեցվել որոշակի տեղում, կունենա որոշումը հարկ եղած դատարանի կամ այդ նպատակով այն տերության նշանակած համապատասխան վարչական մարմնի կողմից կարճ ժամկետում վերանայելու իրավունք, որի իշխանության տակ են գտնվում ներկալվածները: Եթե ներկալումը և հարկադրական բնակեցումը որոշակի տեղում մնում են ուժի մեջ, ապա դատարանը կամ վարչական մարմինը պետք է պարբերաբար, համենայնդեպս, տարին երկու անգամ, վերանայեն այդ անձի մասին հարցը` սկզբնական որոշման նպաստավոր փոփոխման նպատակով, եթե դա թույլ են տալիս անելու հանգամանքները:

Եթե շահագրգիռ հովանավորվող անձինք չեն առարկում, տերությունը, որի իշխանության տակ են գտնվում ներկալվածները, պետք է որքան հնարավոր է շուտ հովանավոր տերությանը հաղորդի բոլոր հովանավորվող այն անձանց ազգանունները, որոնք ներկալվել կամ հարկադրաբար բնակեցվել են որոշակի տեղում, և այն անձանց ազգանունները, որոնք ազատվել են ներկալման տեղերից և հարկադրական բնակեցման տեղերից: Սույն հոդվածի առաջին պարբերության մեջ նշված դատարանների և մարմինների որոշումները ևս, նույն պայմանների պահպանմամբ պետք է հաղորդվեն հովանավոր տերությանը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։