Անցնել բովանդակությանը
ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԸ ԿՈՆՖԼԻԿՏԻ ՄԵՋ ԳՏՆՎՈՂ ԿՈՂՄԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ

Հոդված 45

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 45

Հովանավորվող անձինք չեն կարող հանձնվել այնպիսի տերությանը, որը չի հանդիսանում Կոնվենցիայի մասնակից:

Այս դրույթը չի կարող խոչնդոտ ծառայել ռազմական գործողությունների ավարտից հետո հովանավորվող անձանց հայրենադարձության համար կամ իրենց բնակության երկիրը նրանց վերադարձի համար:

Հովանավորվող անձինք այն տերության կողմից, որի իշխանության տակ են նրանք գտնվում, կարող են հանձնել միայն այնպիսի տերությանը, որը հանդիսանում է Կոնվենցիայի մասնակից, և միայն այն ժամանակ, երբ տերությունը, որի իշխանության տակ են գտնվում հովանավորվող անձինք, կհավաստիանա այն բանում, որ տվյալ տերությունը ցանկանում է և ի վիճակի է կիրառելու Կոնվենցիան: Երբ հովանավորվող անձանց նման հանձնումը տեղի է ունեցել, ապա Կոնվենցիայի կիրառման պատասխանատվությունն ընկնում է այն տերության վրա, որը համաձայնվել է նրանց ընդունել` այն ժամանակի ընթացքում, որ նրանք կվստահվեն այդ տերությանը: Սակայն այն դեպքում, եթե այդ տերությունը որևէ կետով չկատարի Կոնվենցիայի դրույթները, ապա հովանավորվող անձանց հանձնած տերությունը պարտավոր կլինի, հովանավոր տերության ծանուցումով, ձեռնարկել արդյունավետ միջոցներ այն հաշվով, որպեսզի շտկի դրությունը կամ պահանջի իրեն վերադարձնել հովանավորվող անձանց: Այդ խնդրանքը պետք է բավարարվի:

Հովանավորվող անձը ոչ մի դեպքում չի կարող հանձնվել այնպիսի երկրի, որտեղ նա կարող է երկյուղ կրել հետապնդումներից` իր քաղաքական կամ կրոնական համոզմունքների կապակցությամբ: Այս հոդվածի դրույթները չեն խոչընդոտում հանձնելու հովանավորվող այն անձանց, որոնք մեղադրվում են քրեական հանցանքներ կատարելու մեջ` հանձնման մասին մինչև ռազմական գործողությունները սկսելը կնքված պայմանագրերի հիման վրա:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։