Անցնել բովանդակությանը
ՕԿՈՒՊԱՑՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐ

Հոդված 49

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 49

Արգելվում են որևէ դրդապատճառներով հովանավորվող անձանց առևանգումը, ինչպես նաև բռնագաղթը օկուպացված տարածքից օկուպացրած տերության տարածքը կամ ցանկացած այլ պետության տարածքը, անկախ այն բանից, դրանք օկուպացվաևծ են, թե ոչ:

Սակայն օկուպացրած տերությունը կարող է կատարել որևէ օկուպացված որոշակի շրջանի էվակուացիան, եթե դա պահանջում են բնակչության անվտանգությունը կամ ռազմական բնույթի հատկապես հիմնավոր նկատառումները: Այդ էվակուացիաների ժամանակ հովանավորվող անձինք կարող են փոխադրվել միայն օկուպացված տարածքի խորքը, բացառությամբ այն դեպքերի, երբ դա գործնականորեն անհնար է: Այդ կարգով էվակուացված բնակչությունը կարող է անհապաղ ետ վերադարձվել իրենց տները այն բանից հետո, հենց որ մարտական գործողություններն այդ շրջանում ավարտվեն:

Ձեռնարկելով այդ տեղափոխությունները կամ էվակուացիաները, օկուպացրած տերությունը պետք է հնարավորության սահմաններում, հովանավորվող անձանց ապահովի պատշաճ կացարաններով. այդ տեղափոխությունները պետք է կատարվեն բավարար պայմաններում` անվտանգության, հիգիենայի, առողջության և սննդի առումով: Միևնույն ընտանիքի անդամները չեն անջատվի:

Հենց որ այդ տեղափոխությունները կամ էվակուացիաները իրականացվեն, դրանց մասին պետք է հաղորդվի հովանավոր տերությանը:

Օկուպացված տերությունը չի կարող պահել հովանավորվող անձանց այն շրջանում, որը հատկապես ենթակա է պատերազմի վտանգներին, եթե դա չեն պահանջում բնակչության անվտանգությունը և պատերազմական բնույթի հատկապես լուրջ նկատառումները:

Օկուպացրած տերությունը չի կարող իր կողմից օկուպացված տարածքը բռնագաղթի կամ տեղափոխման ենթարկել իր քաղաքացիական բնակչության որևէ մաս:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։