Անցնել բովանդակությանը
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 5

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 5

Եթե կոնֆլիկտի մեջ գտնվող կողմը լուրջ հիմքեր ունի ենթադրելու, որ իր տարածքում որևէ առանձին անձ, որը գտնվում է Կոնվենցիայի հովանավորության տակ, օրինական հիմունքներով կասկածվում է այդ պետության անվտանգության համար թշնամական գործողության մեջ, կամ երբ այդ գործունեությունը հիրավի հաստատված է, այդպիսի անձը իրավունք չունի հավակնելու սույն Կոնվենցիայով տրամադրվող այնպիսի իրավունքների և առավելությունների, որոնք վնաս կհասցնեին այդ պետության անվտանգությանը, եթե դրանք տրվեին տվյալ անձին:

Եթե Կոնվենցիայի հովանավորության տակ գտնվող առանձին անձը օկուպացված տարածքում բռնվել է որպես լրտես կամ դիվերսանտ կամ օրինական հիմունքներով կասկածվում է օկուպացված տերության անվտանգությանը սպառնացող գործողության մեջ, այն դեպքերում, երբ դա պահանջում են ռազմական անվտանգության անհրաժեշտ նկատառումները, տվյալ անձը կարող է զրկվել կապի այն իրավունքներից, որոնք տրամադրվում են տվյալ Կոնվենցիայով:

Վերը թվարկված յուրաքանչյուր դեպքում նախորդ պարբերություններում նախատեսված անձինք, սակայն, կօգտվեն մարդասիրական վարվելակերպից և դատական հետապնդման դեպքում չեն զրկվի արդարացի և նորմալ դատի իրենց իրավունքներից, որ նախատեսված է սույն Կոնվենցիայով: Նրանց նաև հնարավոր կարճ ժամկետում, որը համատեղելի է պետության կամ, համապատասխան դեպքում, օկուպացրած տերության անվտանգության հետ, լրիվ կտրամադրվեն այն իրավունքներն ու առավելությունները, որոնք հատկացվում են հովանավորվող անձին` սույն Կոնվենցիային համապատասխան:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։