ՕԿՈՒՊԱՑՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐ
Հոդված 54
Հոդված 54
Օկուպացրած տերությանն արգելվում է օկուպացված տարածքներում փոխել պաշտոնատար անձանց կամ դատավորների կարգավիճակը կամ նրանց նկատմամբ գործադրել պատժամիջոցներ, կիրառել հարկադրանքի որևէ միջոց կամ նրանց հանդեպ անցկացնել խտրականություն այն պատճառով, որ նրանք խղճի նկատառումներով ձեռնպահ են մնում իրենց պարտականությունները կատարելուց:
Այս վերջին արգելքը չի խոչնդոտում 51 հոդվածի երկրորդ պարբերության կիրառումը: Այն չի շոշափում պաշտոնատար անձանց զբաղեցրած պաշտոններից հանելու օկուպացրած տերության իրավունքը: