Հոդված 55
Հոդված 55
Օկուպացրած տերությունը պարտավոր է ունեցած բոլոր միջոցների օգնությամբ ապահովել քաղաքացիական բնակչության մատակարարումը պարենով և սանիտարական նյութերով: Նա պետք է, մասնավորապես, բերի սննդի անհրաժեշտ պաշարներ, սանիտարական նյութեր և այլ առարկաներ այն դեպքերում, երբ օկուպացրած տարածքի ռեսուրսներն անբավարար լինեն:
Օկուպացրած տերությունը կարող է բռնագրավել օկուպացված տարածքում գտնվող սննդամթերքի պաշարները և այլ առարկաներ, ինչպես նաև սանիտարական նյութերը միայն օկուպացիոն զորքերի համար և ադմինիստրացիայի համար և միայն քաղաքացիական բնակչության կարիքների հաշվառումով: Միջազգային մյուս Կոնվենցիաների պահպանման պայմանով օկուպացրած տերությունը պետք է միջոցներ ձեռնարկի ապահովելու համար, որպեսզի ամեն մի բռնագրավում արդարացիորեն հատուցվի:
Հովանավոր տերությունը իրավունք ունի ցանկացած ժամանակ անարգել կերպով ստուգել պարենային մատակարարման և սանիտարական նյութերի մատակարարման վիճակը օկուպացված տարածքում` պատերազմական անհրաժեշտ պահանջներով հարուցված ժամանակավոր սահմանափակումների հաշվառմամբ: