Անցնել բովանդակությանը
ՕԿՈՒՊԱՑՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐ

Հոդված 59

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 59

Եթե օկուպացված տարածքի ամբողջ բնակչության կամ բնակչության մի մասի մատակարարումը բավարար չէ, ապա օկուպացրած տերությունը պետք է համաձայնի տվյալ բնակչությանն օգնություն ցույց տալու միջոցառումներին և պետք է իր տրամադրության տակ եղած բոլոր միջոցներով նպաստի այդ միջոցառումների իրականացմանը:

Այդպիսի միջոցառումները, որոնք կարող են իրականացվել կամ պետությունների, կամ անաչառ մարդասիրական կազմակերպությունների, ինչպես, օրինակ, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից պետք է ներառնեն, մասնավորապես, պարենի, սանիտարական նյութերի և հագուստի ծանրոցները:

Բոլոր պայմանավորվող կողմերը պետք է թույլատրեն այդպիսի ծանրոցների փոխադրումը և պետք է երաշխավորեն դրանց պահպանությունը:

Կոնֆլիկտի մասնակից հակառակորդի կողմից օկուպացված տարածքը ծանրոցների ազատ փոխադրում տրամադրած տերությունը, սակայն, պետք է իրավունք ունենա ստուգելու այդ ծանրոցները, կարգավորելու դրանց փոխադրումը պայմանավորված ժամկետներին և երթուղիներին համապատասխան և հովանավոր տերության միջոցով հավաստիանա, որ այդ ծանրոցները կօգտագործվեն կարիքավոր բնակչությանն օգնություն ցույց տալու համար, այլ ոչ թե ի շահ օկուպացրած տերության:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։