Անցնել բովանդակությանը
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 6

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 6

Սույն Կոնվենցիան կկիրառվի 2 հոդվածում հիշատակված ամեն մի կոնֆլիկտի կամ օկուպացման սկզբից:

Կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերի տարածքում Կոնվենցիայի կիրառումը դադարում է ռազմական գործողությունների ընդհանուր ավարտից հետո:

Օկուպացված տարածքում սույն Կոնվենցիայի կիրառումը դադարում է ռազմական գործողությունների ընդհանուր ավարտից մեկ տարի անց, սակայն օկուպացրած տերությունն այնչափ, որչափ նա այդ տարածքում իրականացնում է կառավարության ֆունկցիաներ, օկուպացման ժամանակաշրջանում կապված կլինի սույն Կոնվենցիայի հետևյալ հոդվածների դրույթներով. 1-12, 27, 29, 30, 31, 32, 33, 34, 37, 49, 51, 52, 53, 59, 61-77 և 143:

Հովանավորվող անձինք, որոնց ազատումը, հայրենադարձությունը կամ գործի կարգավորումը տեղի կունենան այդ ժամկետներից հետո, այդ ընթացքում կմնան սույն Կոնվենցիայի պաշտպանության տակ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։