ՕԿՈՒՊԱՑՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐ
Հոդված 60
Հոդված 60
Օգնության բեռները ոչնչով չեն ազատում օկուպացրած տերությանը 55, 56 և 59 հոդվածներով նրա վրա դրված պատասխանատվությունից: Օկուպացրած տերությունը օգնության բեռներին չպետք է տա ոչ մի այլ նշանակում, բացառությամբ շուտափույթ անհրաժեշտության դեպքերի` ի շահ օկուպացված տարածքի բնակչության, և հովանավոր տերության համաձայնությամբ: